գլխավոր Քաղաքականություն Հայտնի է` ովքեր կհամալրեն «Հայաստան» խմբակցության պատգամավորների ցանկը

Հայտնի է` ովքեր կհամալրեն «Հայաստան» խմբակցության պատգամավորների ցանկը

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավորներ կունենա. այսօր ԿԸՀ արտահերթ նիստ է կայացել, որի ժամանակ էլ հայտարարվել է, թե ում են բաժին հասել նոր մանդատները, տեղեկանում ենք ԿԸՀ–ից։

Ըստ այդմ` «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի մանդատները ԿԸՀ արձանագրությամբ տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ինքնաբացարկների դիմումները։ Այսպես`մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։