գլխավոր Հասարակություն Արցախի «Արևիկ» բուժմիավորումում սննդային թունավորմամբ հոսպիտալացված 26 երեխայից բուժում են ստանում 2-ը

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում սննդային թունավորմամբ հոսպիտալացված 26 երեխայից բուժում են ստանում 2-ը

Երեկ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ էին դիմել անչափահասներ՝ սննդային թունավորման ախտանիշներով:  

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ «Արևիկ» բուժմիավորում ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: 

Դեկտեմբերի 8-ի ժամը 10:30 դրությամբ «Արևիկում» շարունակում է բուժում ստանալ 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: 

Նշվում է, որ համաճարակաբանական իրավիճակը գտնվում է Արցախի առողջապահության նախարարության հսկողության տակ:Արցախի իրավապահ մարմինների կողմից Արցախի քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ: