գլխավոր Տնտեսություն Խորհրդարանն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքին նախագիծը ստացավ խորհրդարանի հավանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց դեկտեմբերի 8-ին՝ քվեարկությամբ ստանալով  66 կողմ, 28 դեմ ձայներ:

2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ: 

Պետբյուջեի նախագծի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Նախատեսվում է, որ կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը: