գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին. Բայրամով

Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին. Բայրամով

Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւերը վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին եւ չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ հանդիպմանը։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության` Բայևամովը նշել է, որ ֆրանսիական կողմի կանխակալ կարծիքները, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւերը վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին եւ չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին։

«Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը Բուայոնին տեղեկացրել է վերոնշյալ գործընթացը խթանելու համար ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերի եւ նախաձեռնությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանցի նախարարը մեղքը ուրիշի վրա գցելու առիթը բաց չի թողել եւ «ուշադրությունը հրավիրել է հայկական կողմի սադրանքների ու սպառնալիքների վրա»։