գլխավոր Սպորտ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում

Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում եվրոպական ակումբներն ընկերական հանդիպումներն են անցկացնում միմյանց հետ: Միլանի «Ինտեր»-ն այս օրերին Մալթայում է և ընկերական հանդիպում է անցկացրել ավստրական «Զալցբուրգ»-ի հետ: Իտալական ակումբի առաջին գնդակը խաղի 20-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել 4:0 հաշվով: Մխիթարյանը փոխարինվել է հանդիպման 80-րդ րոպեին:

«Ինտեր»-ը մինչ Սերիա Ա-ի մեկնարկը ևս երեք ընկերական հանդիպում կանցկացնի: