գլխավոր Հասարակություն Նոր բնագծերում վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել. Պապիկյան

Նոր բնագծերում վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել. Պապիկյան

Վերջին իրադարձություններից հետո որոշ տեղերում նոր բնագծեր ունենք, որտեղ վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Չեմ կարող ասել, որ այն իդեալական է` հեռու է իդեալական լինելուց, սակայն բավարար է։ Սա ամենօրյա աշխատանք է, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքները նաև եղանակային պայմանների փոփոխություններից հետո` գարնանը»,–ասել է Պապիկյանը։

Նա հավելել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժեներական աշխատանք է կատարվել ողջ սահմանի երկայնքով։