
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը վերականգնել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը` այն ֆրանսիական LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին զիջելուց անմիջապես հետո: Այս մասին նշում է РИА Новости-ն` հղում տալով Forbes-ին:
Միլիարդների վերջին ցուցակի համաձայն, որը, ըստ հրապարակման, թարմացվում է «իրական ժամանակում», Մասկի կարողությունը գնահատվում է 185,8 միլիարդ դոլար, իսկ Առնոյի և նրա ընտանիքինը՝ 185,5 միլիարդ դոլար։
Չորեքշաբթի ավելի վաղ Իլոն Մասկը զիջել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղը Առնոյին և նրա ընտանիքին։ Նրա կարողությունը գնահատվում էր 184,6 միլիարդ դոլար, իսկ Առնոն՝ 185,1 միլիարդ։
Ֆրանսիական LVMH-ն արտադրում է շքեղ ապրանքներ Louis Vuitton, Givenchy, Guerlain, Kenzo, Moet & Chandon, Hennessy և այլ ապրանքանիշերով: Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։