
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։
«Այսօր Ասլանյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ միջնորդություն ներկայացրի Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխել և գրավ կիրառել։ Դատավորը, սակայն, մերժեց մեր միջնորդությունը։ Դատարանի որոշումը դեռ չունենք, դրան ծանոթանալուց հետո այն վերաքննիչում կբողոքարկենք»,–ասել է փաստաբանը։
Նա նշել է նաև, որ աբսուրդ է Ասլանյանի խափանման միջոցը չփոխելու որոշումը, քանի որ գործով վկաներից 30-ի ցուցմունքներում Մամիկոն Ասլանյանի դեմ վկայություն չկա։