գլխավոր Սպորտ Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի 16 ամյա բրազիլացու հետ

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի 16 ամյա բրազիլացու հետ

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի «Պալմեյրասի» 16-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկի հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողի հետ պայմանագիրը պետք է պաշտոնապես ձևակերպվի, ինչի համար Էնդրիկն ու իր հայրն առաջիկա օրերին կժամանեն Մադրիդ: Սպասվում է, որ հանդիպումը կավարտվի կա՛մ պայմանագրի կնքմամբ, կա՛մ տեղափոխության շուրջ սկզբունքային համաձայնությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» 60 մլն եվրո կվճարի «Պալմեյրասին», իսկ գործարքի ամբողջական արժեքը 72 մլն եվրո կկազմի: Այդուհանդերձ, Էնդրիկը մադրիդյան ակումբին կկարողանա միանալ միայն 2024 թվականին, երբ կդառնա 18 տարեկան: