գլխավոր Ժամանց «Wednesday»-ը Netflix-ի բոլոր ժամանակների 3-րդ ամենադիտված անգլալեզու սերիալն է

«Wednesday»-ը Netflix-ի բոլոր ժամանակների 3-րդ ամենադիտված անգլալեզու սերիալն է

Պրեմիերայից ընդամենը երկու շաբաթ անց Թիմ Բարթոնի «Ուենսդեյ»-ը («Wednesday») ընդգրկվել է Netflix հոսքային ծառայության ամենահայտնի անգլալեզու շոուների թոփ 10-յակում, հայտնում է Variety-ն։

Նոյեմբերի 23-ին պրեմիերայից ի վեր նախագիծը դիտվել է ավելի քան 752,5 միլիոն ժամ՝ դառնալով երրորդ ամենաշատ դիտվող անգլիալեզու սերիալը Netflix-ի պատմության մեջ։ 

«Շատ տարօրինակ գործեր»-ի («Stranger Things») չորրորդ սեզոնն առաջին տեղում է 1,35 միլիարդ ժամ դիտում առաջին 28 օրվա ընթացքում, իսկ «Հրեշը․ Ջեֆրի Դամերի պատմությունը» («Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story») երկրորդ տեղում է՝ 856,2 միլիոն ժամ դիտում:

Սերիալը պատմում է Գոմես և Մորտիշա Ադամսների դստեր մասին, որը Nevermore ակադեմիայի ուսանողուհի է։ Նա ստիպված կլինի տիրապետել էքստրասենսորային ունակությունների, որպեսզի կանգնեցնի տեղի սերիական մարդասպանին և բացահայտի իր ծնողների գաղտնիքը: