գլխավոր Առողջություն Ռուսաստանի 74 շրջաններում խոզի գրիպ է հայտնաբերվել

Ռուսաստանի 74 շրջաններում խոզի գրիպ է հայտնաբերվել

Ռուսաստանի Դաշնության շրջանները, որտեղ խոզի գրիպ է հայտնաբերվել, հասել են 74-ի, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը։

Նոյեմբերի 29-ին կառույցը հայտարարել էր, որ խոզի գրիպ հայտնաբերվել է Ռուսաստանի 55 շրջաններում։

«Այսպես կոչված խոզի գրիպը հայտնաբերվել է արդեն ՌԴ 74 սուբյեկտներում»,- նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի այսօրվա հայտարարությունում։

Կառույցից հայտնել են նաև, որ Ռուսաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում, նախորդ շաբաթվա համեմատ, ավելացել է 23,3%-ով։