գլխավոր Facebook ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու հանրապետության հրապարակից բերման ենթարկվածների իրավունքների...

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու հանրապետության հրապարակից բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը

Այսօր Հանրապետության հրապարակից եւ հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում եւ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։