
«Այսօրվանից միանում եմ փաստաբանական համայնքին»,- տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը։
«Հետևապես, սոցիալական ցանցերի իմ էջերով հնարավոր է, որ կիսվեմ նաև փաստաբանական գործունեությանս վերաբերող տեղեկատվական նյութերով։
Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ պատրաստվում կատարել փաստաբանական գործը՝ մի կողմից մասնագիտական հետաքրքրասիրությունս բավարարելու, մյուս կողմից՝ իրավապաշտպան գործունեության մեջ հմտանալու նպատակով։
Ի գործ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը։