գլխավոր Իրադարձային Երևանի կենտրոնում հայտնաբերվել է տղամարդու դի, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ․ Shamshyan.com

Երևանի կենտրոնում հայտնաբերվել է տղամարդու դի, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ՝ մահճակալի կողքին, հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։