գլխավոր Տնտեսություն Հունվար-հոկտեմբերին հանքարդյունաբերության ծավալը կազմել է 2 տրիլիոն 128 մլրդ 547 մլն դրամ

Հունվար-հոկտեմբերին հանքարդյունաբերության ծավալը կազմել է 2 տրիլիոն 128 մլրդ 547 մլն դրամ

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում իրականացված հանքարդյունաբերության ծավալը կազմել է 246 մլրդ 721 մլն դրամ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.2% է: Իսկ հունվարից հոկտեմբեր ծավալները կազմել են 2 տրիլիոն 128 մլրդ 547 մլն դրամ: