գլխավոր Սպորտ Երբ մենք գրոհում ենք, Մեսսին անկյունում հանգստանում է, ոչ ոք ինքնուրույն չի...

Երբ մենք գրոհում ենք, Մեսսին անկյունում հանգստանում է, ոչ ոք ինքնուրույն չի կարող փակել նրան, պիտի լավ պլան մտածենք. Նիդերլանդների հավաքականի պաշտպան

Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի և Լիոնել Մեսսիի մասին։ Գրում է Armsport-ը։

«Դժվարությունը նրանում է, որ երբ մենք գրոհում ենք, նա անկյունում ինչ-որ տեղ հանգստանում է կամ նման մի բան։ Պաշտպանության կազմակերպման տեսանկյունից պետք է շատ սուր լինել։ Նրանք միշտ նրան են փնտրում, որ փորձեն բարդացնել մեր գործը հակագրոհներում։

Սա վան Դեյկն ընդդեմ Մեսսիի չէ, Նիդերլանդների ու Մեսսիի միջև խաղ չէ, այլ խաղ՝ Նիդերլանդների և Արգենտինայի միջև։ Ոչ ոք ինքնուրույն չի կարող փակել նրան, պիտի լավ պլան մտածենք»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Goal-ը։