գլխավոր Իրադարձային ՃՏՊ՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԻՆՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին և ուղևորին (Զ․ Գ․, ծնված 1980 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։