գլխավոր Իրադարձային Ստեփանավանի ավտոճանապարհները տեղ-տեղ մերկասառույցով են պատվել

Ստեփանավանի ավտոճանապարհները տեղ-տեղ մերկասառույցով են պատվել

 Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշվում է, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Իսկ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները տեղ-տեղ պատվել են մերկասառույցով։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար դեպարտամենտը վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով: