
Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել B55 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է կոմիտեի կայքում։
«Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման վերաբերյալ միջպետական համաձայնագրի ու ՀՀ իշխանության դիմումի հիման վրա Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ձևավորել` հետաքննելու տվյալ ավիացիոն պատահարը։ Հանձնաժողովը սկսել է աշխատանքները», – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ էր կործանվել, տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։