գլխավոր Իրադարձային Իշխանությունը մի ձեռքով բարձրացնում է թոշակը, մյուսով` զրկում նպաստից. ԱԺ պատգամավոր

Իշխանությունը մի ձեռքով բարձրացնում է թոշակը, մյուսով` զրկում նպաստից. ԱԺ պատգամավոր

ՀՀ իշխանությունները մի ձեռքով բարձրացնում են թոշակները, մյուսով` զրկում աղքատության նպաստից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստանի» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Թոշակները ՀՀ–ում սեպտեմբերից բարձրացել են, բայց կան դեպքեր, երբ ընտանիքները դրա պատճառով զրկվել են նպաստից (քանի որ նրանց ընդհանուր եկամուտն աճել է)։

«Ստացվում է, որ մի կողմից մարդու թոշակը մի քանի հազար դրամով բարձրացնում են, իսկ մյուս կողմից` զրկում 31 հազար դրամանոց նպաստից»,– նշեց Ավետիսյանը։