գլխավոր Իրադարձային «Արմենիա» ԲԿ-ից փախած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)

«Արմենիա» ԲԿ-ից փախած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել է հաղորդում, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել մի կալանավոր:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդը ահազանգից մոտ մեկ ժամ առաջ փախել էր հիվանդանոցի պետքարանի պատուհանից:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և այլ բաժինների, ինչպես նաև ազգային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, կալանավորը հայտնաբերվել է Արարատի մարզի Ավշար գյուղում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: