գլխավոր Շոուբիզնես Քայլի Ջենները՝ չափազանց կարճ և խորը կտրվածքներով զգեստով

Քայլի Ջենները՝ չափազանց կարճ և խորը կտրվածքներով զգեստով

Հեռուստաաստղ Քայլի Ջենները կրել է կտրվածքով շատ կարճ սև զգեստ, և ստացվել է շատ զիլ ու գայթակղիչ կերպար։

Իր ելքի համար Քայլին ընտրել է տոտալ սև տեսք՝ կրակի տեսք ունեցող կրունկներով կոշիկներով։ Վերադառնանք հիմնական հանդերձանքին. Քայլիի մինի զգեստը որովայնի և կրծքավանդակի կտրվածքներ ուներ, բայց դրանք հաջողությամբ ծածկված էին կաշվե մեծ չափսերով բոմբեր-բաճկոնով: Այս ամբողջ գեղեցկությունը Քայլին լրացրել է փոքրիկ պայուսակով և արևային ակնոցով։

Նշենք, որ ավելի վաղ Քայլին նոր լուսանկարներ էր հրապարակել երեխաների հետ՝ առաջին անգամ ցույց տալով փետրվարին լույս աշխարհ եկած որդուն։