
Հայաստանում նոր փողոցային ակցիաներ կլինեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Թե երբ կլինեն ակցիաները, այս պահին ասել չեմ կարող։ Սակայն երբ կոչ անենք դուրս գալ փողոց, քաղաքացիները պետք է հավատան և դուրս գան փողոց։ Իրավիճակն անհույս չէ` դեռ հնարավոր է ամեն ինչ փրկել, չնայած քաղաքացիների մոտ ապատիայի իրավիճակ է»,–ասել է նա։
Խաչատրյանի խոսքով` եթե մարդիկ, որոնք դժգոհություն ունեին, միանային իրենց շարժմանը, իրավիճակն ավելի լավը կլիներ։ Նա նշել է, թե ընդդիմությունն այսօր աշխատում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս։
Հարցին, թե հնարավոր չէ՞, որ արդեն ուշ լինի ակցիաներ անելու համար,Խաչատրյանը պատասխանել է` ոչ։