գլխավոր Շոուբիզնես Պուգաչովան և Գալկինը կարող են զրկվել Իսրայելի քաղաքացիությունից

Պուգաչովան և Գալկինը կարող են զրկվել Իսրայելի քաղաքացիությունից

Ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովան և երգիծաբան, հաղորդավար Մաքսիմ Գալկինը կարող են զրկվել Իսրայելի քաղաքացիությունից՝ ուղղափառ քրիստոնեական եկեղեցու հետևորդ լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է տեղական 13tv հեռուստաալիքը։

Իսրայելցի լրագրող Ռավիվ Դրուքերը պարզել է, որ աստղային զույգն ամուսնացել է Ռուսաստանի Դաշնությունում` ուղղափառ եկեղեցում, իսկ Գալկինը, լինելով հրեա, հարսանեկան արարողության ժամանակ կրծքին մոտ է պահել Հիսուս Քրիստոսի պատկերը։

Նշվում է, որ նրանք «արժանի չեն Իսրայելի քաղաքացիությանը»։

Հավելենք, որ Իսրայելի «Հայրենադարձության մասին» օրենքը, որը նախատեսում է հրեաների հայրենադարձություն հայրենիք, արգելում է բոլոր նրանց վերադարձը, ովքեր փոխել են հրեական հավատքը` հուդայականությունը։