գլխավոր Գլխավոր Հայկական կողմը Ադրբեջանից առաջարկներ է ստացել. Աղաջանյան

Հայկական կողմը Ադրբեջանից առաջարկներ է ստացել. Աղաջանյան

Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը։ Այս մասին խորհրդարանում հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Այո, իսկապես, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, պատասխան են հայկական կողմի առաջարկներին։ Կարելի է ասել, որ քննարկվում է առաջարկների երրորդ փուլը։ Կարծում եմ` սխալ է փաստաթուղթ անվանելը այս պահին։ Այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել», – ասել է Աղաջանյանը` հավելելով, որ քանի որ մանրամասները և քննարկումները հրապարակման ենթակա չեն, չի կարող հրապարակայնացնել դրանք։

Աղաջանյանը նաև հայտնել է, որ չի բացառվում` մինչև տարեվերջ կարող է լինել Փաշինյան–Ալիև կամ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում։