գլխավոր Աշխարհ Մոնղոլիայի վարչապետը հայտնել է, որ ցույցերի ֆոնին կառավարության հրաժարականի և խորհրդարանի լուծարման...

Մոնղոլիայի վարչապետը հայտնել է, որ ցույցերի ֆոնին կառավարության հրաժարականի և խորհրդարանի լուծարման հարց չի քննարկվում

Մոնղոլիայում զանգվածային ցույցերի կապակցությամբ գումարված Ազգային անվտանգության խորհրդի նիստում կառավարության հրաժարականի և խորհրդարանի լուծարման հարց չի քննարկվել: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի վարչապետ Լուվսանամսրեյն Օյուն-Էրդենեն։

Նրա խոսքով՝ երկրի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համակարգային բարեփոխումներին, եթե դրանց աջակցի ժողովուրդը: Վարչապետը հավելել է, որ դեկտեմբերի 5-ին ցուցարարները մոտ 20 պահանջ և առաջարկ են ներկայացրել, այդ թվում՝ ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ: Օյուն-Էրդենեն մտադրություն է հայտնել հնարավոր բարեփոխումները քննարկել կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ Մոնղոլիայում հակակոռուպցիոն ակցիաների ժամանակ ցուցարարները պահանջել են պատժել 12 միլիարդ դոլարի ածուխ գողացած պաշտոնյաներին: Նշվում է, որ Մոնղոլիայից արտահանված ածխի քանակը տարբերվում է Չինաստանի ստացած ծավալից:

Մոնղոլիայի վարչապետը ածխի զանգվածային հափշտակությունների հետևում կանգնած մարդկանց մեղադրել է Ուլան Բատորում բողոքի ցույցերը քաղաքական նպատակներով օգտագործելու համար: