գլխավոր Սպորտ Ի՞նչ անունով են կնքել իրենց դստերը Լևոն Արոնյանն ու իր ընտրյալը

Ի՞նչ անունով են կնքել իրենց դստերը Լևոն Արոնյանն ու իր ընտրյալը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նրա ընտրյալը` Անիտա Այվազյանը, իրենց դստերը անվանել են Զաբել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անիտա Այվազյանը «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Զաբելը ներկա էր իր առաջին ջազ համերգին, որը շատ հավանել է»:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի դստեր ծնվելու մասին լուրերը հայտնի դարձան ընթացիկ տարվա հոկտեմբերին:             

Լևոն Արոնյանն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո: