գլխավոր Իրադարձային Արման Թաթոյանը Ավստրալիայում արժանացել է «Ազատության» մրցանակի

Արման Թաթոյանը Ավստրալիայում արժանացել է «Ազատության» մրցանակի

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ավստրալիայում արժանացել է «Ազատության» մրցանակի Հայ դատի հանձնախմբի գլխավոր միջոցառման ընթացքում:

«Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին արժանացել եմ պատվաբեր «Ազատության» մրցանակի` իմ գործունեության համար:

Ելույթով շնորհակալություն եմ հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:

Կարևոր եմ համարում տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են մեր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:

Նշեմ, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինձ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

May be an image of 2 people, people standing and text that says 'WARD DR OYAN an Rights Defender public of Armenia 2022 GALA'
May be an image of 2 people, people standing, suit and text that says 'AWARD ര DR. N TO uman Rigt e Republic ner nia'
No photo description available.