գլխավոր Շոուբիզնես Ուրիշ էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրել նրան. Մարգոն Ռոբին, շեղվելով ֆիլմի սցենարից,...

Ուրիշ էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրել նրան. Մարգոն Ռոբին, շեղվելով ֆիլմի սցենարից, համբուրել է Բրեդ Փիթին (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին խոստովանել է, որ, շեղվելով ֆիլմի սցենարից, համբուրվել է դերասան Բրեդ Փիթի հետ: Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը «Բաբելոն» ֆիլմի մասին է:

32-ամյա ավստրալուհին, որը ֆիլմում մարմնավորում է 1920-ականների Հոլիվուդի սկսնակ դերասանուհու, պատմել է, որ համբույրը ռեժիսոր Դեմիեն Շազելի օրիգինալ սցենարի մաս չէր: Սակայն ինքն առաջարկել է համբուրվել 58-ամյա Փիթի հետ:

«Սցենարում դա չկար, բայց ես մտածեցի.«Ուրիշ էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրել Բրեդ Փիթին»», – անկեղծացել է Ռոբին:

Հարցին, թե ինչպիսին էր համբույրը, նա ծիծաղել և պատասխանել է՝ հիանալի էր:

Նյութը՝ Tert.am-ի