գլխավոր Գլխավոր Թուրքական մամուլը խմբագրել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հայտարարությունը

Թուրքական մամուլը խմբագրել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հայտարարությունը

Tert.am-ը գրում է. Կրեմլը երեքշաբթի երեկոյան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև հեռախոսազրույցի տեքստը, ըստ որի՝ «ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնում շարունակվող ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճի առնչությամբ»:

Սակայն թուրքական մամուլը, այդ թվում՝ հեղինակավոր և առաջատար համարվող Hurriyet պարբերականը, գրաքննել է Կրեմլի հայտարարությունը:

Կրեմլի փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստան խորապես անհագնստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմով և Մերձավոր Արևելքից տարածաշրջան ուղարկվող «ահաբեկիչների» աճող մասնակցությամբ:

Մինչդեռ, Էրդողանին սատարող թուրքական ԶԼՄ-ները վերաձևակերպել են ՌԴ-ի հայտարարությունը և նկատելիորեն բաց թողել այն հատվածը, որում նշված է «Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության» վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունը: