
Աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս վարկային կամ դեբետային Պլաստիկ քարտերից գումարով ոսկե մետաղադրամներ գնել, սկսել է սպասարկել հաճախորդներին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում , ասվում է Goldsikka ընկերության Twitter-ի հաղորդագրության մեջ:
«Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ հաջողությամբ գործարկել ենք «ոսկե բանկոմատը»։ Հուսով ենք, որ այդ նվաճման շնորհիվ Հնդկաստանը կրկին կդառնա ոսկե փետուրներով թռչուն»,- ասված է հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ բանկոմատից կարելի է ստանալ 0,5-100 գրամ քաշով մետաղադրամներ։ Ընկերությունում պարզաբանել են, որ բանկոմատի առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակի ռեժիմում ՝ Լոնդոնի բորսայում այդ թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխություններին համապատասխան:
Նա հավելել է, որ «ոսկե» բանկոմատներն ունեն տեսախցիկ և ձայնային ազդանշանային համակարգ։
Հնդկական Goldsikka ընկերությունը նախատեսում է երեք հազար նման բանկոմատ տեղադրել Հնդկաստանի տարածքում և իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա:


