գլխավոր Իրադարձային Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում արդեն գործում է ամանորյա տոնավաճառը

Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում արդեն գործում է ամանորյա տոնավաճառը

Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում արդեն գործում է ամանորյա տոնավաճառը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: 

«Հրավիրում ենք երևանցիներին և հյուրերին իրենց տոնական գնումները տոնավաճառում կատարելու կամ պարզապես զբոսնելու տաք ըմպելիքով: 

Տոնավաճառը բաց կլինի մինչև Սուրբ Ծննդյան տոնը»,- գրել է Ավինյանը: