գլխավոր Ժամանց Աստղագուշակ դեկտեմբերի 6-ի համար

Աստղագուշակ դեկտեմբերի 6-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածը գործերում զգուշություն ու կապերին ընտրողական վերաբերմունք է պահանջելու: Չարժե վստահել շրջապատողների ասածներին, ուրիշի գիտելիքների վրա հույս դնել այնտեղ, որտեղ ինքնուրույն ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կա: Լավ է հետաձգեք խոշոր գործարքներն ու գնումները:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի: Հավանական են լավ նորություններ, առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Հանդիպումը բազում վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այսօր դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթություններն ու հանդիպումները, որոնցից կարող է երկարատև ընկերություն կամ սիրային պատմություն սկսվել: Հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ: Այդ հատվածը հարմար կլինի ձեզ համար կարևոր մարդու հետ հանդիպելու համար:

Հնարավորություն կունենաք լուծել շատ վաղուց առաջ եկած և ձեզ ու ձեր մտերիմներին շատ անհանգստացրած խնդիրները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Որոշ Ցուլեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է գործնական շփումների, աշխատանքի մասին զրուցելու, մասնագիտական խնդիրները լուծելու համար: Հին ծանոթներից ու փորձված գործընկերներից ստացած նորությունները կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Որոշ Երկվորյակներ նոր համախոհներ կգտնեն, կստանան ազդեցիկ անձանց աջակցությունը:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի: Ամենամտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու, երկուսով ոչ մեծ ուղևորության մեկնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նույնիսկ առօրյա գործերն այսօր կարող են սովորականից դժվարությամբ տվել, հավանական են անսպասելի ձգձգումներ: Չեն բացառվում տարաձայնությունները այն մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեր համախոհը համարել: Կարևոր կլինի փոքրիկ թյուրիմացությունները սրտին մոտ չընդունելը, ուրախության առիթներ փնտրելն ու նոր հնարավորություններին ուշադրություն դարձնելը: Այդ ամենը թույլ կտա պահպանել լավ տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսին մի հոգնեք: Այդ հատվածը հարմար կլինի հետաքրքիր զբաղմունքների, զբոսանքների և ուղևորությունների համար: Լավ է հետաձգեք բարդ գործերը, խուսափեք սթրեսային իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր շրջապատողները սովորականից հաճախ կփորձեն ձեր համբերությունը, երբեմն կարծես հատուկ պրովոկացիայի կենթարկեն: Մի արձագանքեք նրանց, պահպանեք ինքնատիրապետումն ու բարյացակամ տրամադրվածությունը. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից և ձեզ համար թանկ մարդկանց հետ պահպանել լավ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից հանգիստ կանցնի: Հենց այդ հատվածի համար է պետք ծրագրել բարդ գործերն ու պատասխանատու հանդիպումները: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ ու խճճված է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Նույնիսկ առօրյա գործերն այսօր սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Հավանական են ձգձգումներ, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Լավ գաղափաներ կունենաք, որոնք անհապաղ իրագործելու հնարավորություն կլինի: Ձեր կողքին կհայտնվեն ձեզ ամեն հարցում աջակցելու պատրաստ մարդիկ:

Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չհոգնել: Ավելորդ ապրումներից էլ լավ է խուսափեք. դրանց պատճառով ինքնազգացողությունը կարող է վատանալ: Երեկոն լավ նորություններ ու լուրեր է խոստանում մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Կարևոր կլինի երկար ու թեժ վեճերից խուսափելը, անձերին չանցնելը: Հանգիստ ու կառուցողական քննարկումը կօգնի բոլորին դուր եկող լուծում գտնել:

Օրը հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Այն հատկապես լավ կդասավորվի Կշեռքների համար, որոնք կուզենան ժամանակ անցկացնել սիրելիի հետ, ինչ-որ բանով հաճելիորեն զարմացնել նրան: Ընտանիքում լավ նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել, իսկ նախկինում լարված հարաբերությունները ավելի հարթ ու ներդաշնակ դառնան:

Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Ֆինանսական հարցերում հնարավոր է որոշակի թեթևամտություն ցուցաբերեք, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Նշանակալի գումար ծախսելուց առաջ խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված հարցերից, իսկ հետո ոգևորությամբ լրիվ նոր բան կստանձնեք: Կարող են հաջողությամբ լուծվել այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս տարաձայնություններ ու վեճեր շատ էին լինում: Մարդիկ, որոնք նախկինում ինչ-որ հարցերում համաձայն չէին ձեզ հետ, կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը:

Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Այստեղ հնարավոր են տհաճ անակնկալներ, անհաջող որոշումներ: Գնումների հարցում մի շտապեք, աշխատեք գումարն անպիտան բաների վրա չծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է աշխատանքի և նրա մասին զրուցելու, մասնագիտական հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Հին կապերն ամրապնդելու և նոր համախոհներ գտնելու հնարավորություն կլինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ու նվերներ:

Օրը հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Չեն բացառվում հաճելի հանդիպումները, նոր ծանոթությունները, որոք կարող են եկարատև ընկերության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած ու անհանգիստ կանցնի: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և ամեն ինչ չէ, որ լավ կստացվի: Համբերությամբ զինվեք, աշխատեք չնյարդայնանալ ու չհուզվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա:

Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կլինի: Այդ հատվածում հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Որոշ Ջրհոսներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Երեկոն ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց համար կարևոր լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի լինի: Այսօր նրանք սովորականից հաճախ կհանեն ձեզ հավասարակշռությունից, կխախտեն հին պայմանավորվածությունները, արարքներ կգործեն, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Աշխատեք հանգիստ արձագանքել. դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտից:

Օրը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Նրանում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, նույնիսկ եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, ստիպված լինեք լուծել լուրջ առաջադրանքները: Պետք կգա և՛ ավելի վաղ ձեռք բերած փորձը, և՛ երևակայությունը, որը կօգնի արագ նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: