
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցութային համերգին ելույթ կունենա 15-րդը։
«Մանկական Եվրատեսիլ -2022» մրցույթի վիճակահանությունից հետո պաշտոնական էջը հրապարակել է բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը։
Եվ այսպես.
1.Նիդեռլանդներ (Luna – La Festa)
2.Լեհաստան (Laura – To The Moon)
3.Ղազախստան (David Charlin – Jer-Ana (Mother Earth))
4.Մալթա (Gaia Gambuzza – Diamonds In The Skies)
5.Իտալիա (Chanel Dilecta – BLA BLA BLA)
6.Ֆրանսիա (Lissandro – Oh Maman!)
7.Ալբանիա (Kejtlin Gjata – Pakëz Diell)
8.Վրաստան (Mariam Bigvava – I Believe)
9.Իռլանդիա (Sophie Lennon – Solas)
10.Հյուսիսային Մակեդոնիա (Lara feat. Jovan & Irina – Životot E Pred Mene)
11.Իսպանիա (Carlos Higes – Señorita)
12.Միացյալ Թագավորություն (Freya Skye – Lose My Head)
13.Պորտուգալիա (Nicolas Alves – Anos 70)
14.Սերբիա (Katarina Savić – Svet Bez Granica)
15.Հայաստան (Նարե Ղազարյան, DANCE!)։
16.Ուկրաինա (Zlata Dziunka – Nezlamna (Unbreakable))
«Մանկական Եվրատեսիլ-2022-ը» անցկացվելու է 2021 թվականին հաղթող երկրում` Հայաստանում։ Շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։