գլխավոր Իրադարձային Անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի․ նոր փոփոխություններ՝ անձնագրերի և նույնականացման քարտերի հետ կապված

Անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի․ նոր փոփոխություններ՝ անձնագրերի և նույնականացման քարտերի հետ կապված

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեր ստեղծելն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը», – նախագիծը ներկայացնելիս ասել է Ֆիդանյանը:

Նախագծով նախատեսվում է  նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը:

«Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից», – նշել է փոխոստիկանապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։