գլխավոր Գլխավոր ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

«Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր վստահության քվեն ստանալու և ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս իրականացնել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»,-ասել է Գրիգորյանը:

Հայկ Գրիգորյանը 2018-2021 թթ. եղել է ՀՀ ՔԿ նախագահ:

Գրիգորյանն աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է 21 մեդալով, 4 հուշամեդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով: