գլխավոր Սպորտ Ինտերը հաղթել է ընկերական խաղում․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ինտերը հաղթել է ընկերական խաղում․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։

Տոնի Բեզինայի անվան ստադիոնում կայացած խաղում միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։ Վերջինս էլ գոլի հեղինակ էր դարձել հենց Մխիթարյանի փոխանցումից հետո։

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ «Զալցբուրգի» հետ։

Աղբյուր` ArmSport.am