գլխավոր Սպորտ «Ես կդիտեմ խաղը հիվանդանոցում». Պելեն ոգևորել է Բրազիլիայի հավաքականին

«Ես կդիտեմ խաղը հիվանդանոցում». Պելեն ոգևորել է Բրազիլիայի հավաքականին

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն, որը այժմ գտնվում է հիվանդանոցում, աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ դիմել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին:

«1958-ին ես քայլում էի փողոցով և մտածում էի, թե ինչպես պահեմ հորս տված խոստումը: Գիտեմ, որ այսօր շատերն են նման խոստումներ տվել աշխարհի առաջնության իրենց առաջին ոսկին տանող ճանապարհին: Ես կդիտեմ խաղը հիվանդանոցում, և կաջակցեմ բոլորիդ»,- գրել է լեգենդար ֆուտբոլիստը Twitter-ում։