գլխավոր Իրադարձային Մետրոն փակ կլինի

Մետրոն փակ կլինի

Երեւանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11:00-18:00-ն չի գործի։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից և նշում, որ  պատճառը «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի համար Հայաստանի պատմության և մշակույթի մասին հաղորդման նկարահանումներն են։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը հաղթանակ է տարել երկու անգամ: 2010 թվականին Հայաստանին հաղթանակ է բերել Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով, իսկ 2021 թվականին երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Մալենան իր «Քամի, քամի» երգով: