գլխավոր Աշխարհ Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ օրինագիծ

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ օրինագիծ

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության շուրջ, հաղորդել Է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է РИА Новости գործակալությունից: «Կառավարությունը դեկտեմբերի 5-ին խորհրդարան Է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ կառավարության առաջարկությունը: Ներկայացված նախագծի շուրջ ստացվել Է մոտ 1600 կարծիք», – ասվում Է հաղորդագրության մեջ: Այսպես, այդ կարծիքների հիման վրա եղել են լրացումներ, որոնք վերաբերել են հանրապետության կառավարության և նախագահի միջև համագործակցությանը, ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերի քննարկման և որոշումների ընդունման ժամանակ խորհրդարանի դերին և Ալանդյան կղզիների միջազգային-իրավական կարգավիճակին, հստակեցվում  Է հաղորդագրության մեջ:

Ֆինլանդիայի արտաքին գերատեսչությունը հավելել է, որ ըստ օրենքի՝ խորհրդարանը կարող Է փոփոխություններ մտցնել կառավարության առաջարկության մեջ նախքան բոլոր անդամ պետությունների կողմից դրա հաստատումը: Խորհրդարանի կողմից կառավարության առաջարկության քննարկումից հետո ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ որոշումն ընդունում է երկրի նախագահը:

«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունները վավերացնեն միանալու մասին արձանագրությունը», – նշվում է հաղորդագրության մեջ: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Ներկայում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրելՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան: