
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի ղեկավարությունը նախընտրում է հարձակման գիծն ուժեղացնելու համար պայմանագիր կնքել ավելի երիտասարդ խաղացողի հետ, տեղեկացնում է El Nacional-ը։
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն ակումբի նախագահ Ժոան Լապորտային համոզել է Մեսսիին վերադարձնելու փոխարեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայում» խաղացել էր 2005-2021 թվականներին: 35-ամյա հարձակվողը 672 գոլով «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: