գլխավոր Առողջություն Գրիպի ո՞ր ախտանշանների դեպքում է հարկավոր անհապաղ շտապօգնություն կանչել

Գրիպի ո՞ր ախտանշանների դեպքում է հարկավոր անհապաղ շտապօգնություն կանչել

ՌԴ առողջապահության նախարարությունը նշել է՝ ինչ է հարկավոր անել գրիպով վարակվելու կասկածների դեպքում և որ ախտանշաններն են հուշում անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին, գրում «Российская газета»-ն։

Ինչպես շեշտել են ՌԴ ԱՆ մասնագետները, գրիպի ու շնչառական համակարգի սուր վիրուսային վարակների առկայության դեպքում տանը մնալու և այլ անձանց հետ շփումից խուսափելու պատճառ են հանդիսանում բարձր ջերմությունը, հազը, կոկորդի ցավը, քթաբորբը կամ քթի փակվածութունը, մարմնի ցավերը, գլխացավը, դողը, թուլությունն ու ախորժակի կորուստը: Ավելին՝ վերոնշյալ ախտանշանները նաև հուշում են բժշկի հետ խորհրդակցելու ու ցուցումներն ստանալու անհրաժեշտության մասին։

Սակայն կան ախտանշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է ոչ թե խորհրդակցել բժշկի հետ, այլ անհապաղ շտապօգնություն կանչել։ Այդ ախտաշանների շարքին են դասվում դժվարացած շնչառությունը կամ օդի պակասի զգացողությունը, որովայնում կամ կրծքավանդակում ծանրության զգացողությունը կամ ցավը, մարմնի սաստիկ ցավը, կտրուկ գլխապտույտը, մտքերի խառնաշփոթը, սաստիկ սրտխառնոցն ու փսխումը, ինչպես նաև բոլոր ախտանշանների մեղմվելն ու կրկին սաստկանալը, որն ուղեկցվում է հազի ինտենսիվացմամբ։

Ինչպես ընդգծել են մասնագետները, գրիպի ծանր ընթացքի հավանականությունն առավել բարձր է լինում երեխաների, տարեցների, հղիների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, ուստի ռիսկային խմբում լինելու դեպքում հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել։

Գրում է Tert.am-ը