գլխավոր Իրադարձային Մեկ շաբաթվա կտրվածքով ԱԻՆ-ի կողմից ախտահանվող տարածքների թիվը գրեթե կրկնապատկվել է

Մեկ շաբաթվա կտրվածքով ԱԻՆ-ի կողմից ախտահանվող տարածքների թիվը գրեթե կրկնապատկվել է

Մեկ շաբաթվա կտրվածքով ԱԻՆ-ի կողմից ախտահանվող տարածքների թիվը գրեթե կրկնապատկվել է, հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

«Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում ԱԻՆ Փրկարարական ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների փրկարարների կողմից շարունակվում են ամենօրյա ախտահանումներ իրականացվել կանգառներում, սուպերմարկետներում, հանրային նշանակության այլ վայրերում։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև բանկոմատների, վճարային տերմինալների վարակազերծմանը։

Հոկտեմբերի 22-28-ը կրկնապատկվել է այդ տարածքների թիվը: Կատարվել է 7414 ախտահանում, որից 4697-ը՝ մարզերում, 2717-ը՝ Երևանում»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։