գլխավոր Սպորտ «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը չպարզեցին հաղթողին

«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը չպարզեցին հաղթողին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել էին հյուրերը։ «Փյունիկի» կազմում աչքի էր ընկել Լուկա Յուրիչիչը։

83-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաշիվը հավասարեցրել էր Վիլֆրիդ Էզան։

«Արարատ-Արմենիան» 19 խաղից հետո 40 միավորով 2-րդ տեղում է։ «Փյունիկը» 18 խաղից հետո 34 միավորով 3-րդն է։

Աղբյուր՝ Armsport.am