գլխավոր Ժամանց Անվանվել են 2022 թվականի լավագույն երգերը

Անվանվել են 2022 թվականի լավագույն երգերը

Բեյոնսեի և Թեյլոր Սվիֆթի ստեղծագործությունները Rolling Stone ամսագրի կողմից ճանաչվել են 2022 թվականի լավագույն հինգ երգերի շարքում։ Ամբողջական ցուցակը՝ բաղկացած 100 անունից, հրապարակված է հրատարակության կայքում։

Տարվա լավագույն երգերի հնգյակում ներառվել են ռեփեր Bad Bunny-ի Titi Me Preguntó-ն, փոփ աստղ Բեյոնսեի Cuff It-ը, երաժիշտ Սթիվ Լեյսիի Bad Habit-ը, Թեյլոր Սվիֆթի Karma-ն և Ռոզալիայի Despecha-ն։

2022 թվականի լավագույն երգերի ցանկում ներառվել են նաև Հարի Սթայլսի As It Was, Դրեյքի Jimmy Cooks-ը և Քենդրիկ Լամարի 21 Savage, N95 երգերը։ Դրանցից բացի՝ լավագույն ստեղծագործությունների կատարողների թվում են եղել Yeah Yeah Yeahs-ը, Florence + the Machine-ը, երգչուհի Lizzo-ն, The Weeknd-ը և այլն։