
Ըստ երևույթին, լուրերն այն մասին, որ Տիմատին նոր ընկերուհի ունի, կարող են ճիշտ լինել:
Օրեր առաջ լրատվամիջոցները գրում էին Ռուսաստանի գլխավոր ամուրիներից մեկի հնարավոր նոր սիրավեպի մասին, որը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Ասում են՝ Պաուլինան, ում մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, դարձել է Տիմատիի նոր ընտրյալը։
Իսկ այժմ նրանց կապի մեկ այլ ապացույց է հայտնվել՝ տեսանյութ, որում Պաուլինան պարում է Տիմատիի կողքին՝ վերջինիս Flava ակումբում։
