
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ»-ի բացման արարողությունը։
Նախ 16 մասնակիցներն անցնելու են կարմիր գորգով և մուտք են գործելու Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ կորոշվի մրցութային համարների հերթականությունը։
Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին կներկայացվի ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլ»-ի 16 մասնակիցները կվառեն գլխավոր տոնածառի լույսերը։
Այնուհետև տեղի կունենա տոնական մեծ համերգ։