գլխավոր Աշխարհ Լեհաստանը լիովին աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը

Լեհաստանը լիովին աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը

Վարշավան լիովին աջակցում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից:

Վարշավայում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Ես հավաստիացրել եմ Վրաստանի նախագահին իմ և լեհ ժողովրդի աջակցության մասին Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ապագա անդամակցության հարցում»,-ասել է Դուդան:

Նա նաև հույս է հայտնել, որ Վրաստանը շուտով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա ամբողջական իմաստով, և գործընթացը հետագայում կիրականացվի: