գլխավոր Գլխավոր Ներկա պահին թշնամական ուժերի կողմից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը....

Ներկա պահին թշնամական ուժերի կողմից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը. ԱՀ ՊԲ

ԱՀ ՊԲ-ն հայտնում է.

«Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»: