գլխավոր Սպորտ ԱԱ-2022. դեկտեմբերի 5-ի խաղացանկը

ԱԱ-2022. դեկտեմբերի 5-ի խաղացանկը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում շարունակվում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 5-ին կկայանան հերթական 2 հանդիպումները: Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կկայանա Ճապոնիա-Խորվաթիա հանդիպումը, իսկ 23:00-ին կմեկնարկի Բրազիլիա-Հարավային Կորեա խաղը:

Դեկտեմբերի 5-ին կայանալիք խաղերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Քառորդ եզրափակչի ուղեգիրն արդեն իսկ նվաճել են Արգենտինայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները: Քառորդ եզրափակիչ կկայանան Արգենտինա-Նիդերլանդներ և Ֆրանսիա-Անգլիա խաղերը: